a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մայրաքաղաքում նոր եկեղեցի կկառուցվի

89

Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ շուտով կկառուցվի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Այս եկեղեցու կառուցման ծրագրի մասին Հանրապետության Նախագահը խոսել էր դեռևս 2012 թվականին՝ Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողության ժամանակ: «Կարծում եմ, որ Կոմիտասի և մեր բոլոր նահատակների հիշատակը հավերժացնելու ճանապարհներից մեկը կարող է լինել Երևանի կենտրոնական հատվածում Սրբոց Նահատակաց եկեղեցի կառուցելը»:

Եվ ահա, արդեն իսկ այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ Եկեղեցու  հողօրհնության արարողությունը : Այն  իրականացրեց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ արարողությանը ներկա էր   նաև  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Եկեղեցին կկառուցվի ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանի աջակցությամբ, եկեղեցու ճարտարապետն էլ Արտակ Ղուլյանն է:

Սրբոց Նահատակաց եկեղեցին մարմնավորելու է բոլոր ժամանակների մեր անմեղ զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը և լինելու է մեր չմարող հիշողության առհավատչյան»,-նշել է Սերժ Սարգսյանը:

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0