a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մարսելում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար

CHeahvFWwAAu9mM

Օրերս Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների ղեկավարության և Մարսելի հայ համայնքի միասնական ջանքերով, ինչպես նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ «Սիդի-Բրահիմ» պուրակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն, որին հաջորդեց օրհնության ու օծման կարգ՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանաների ձեռամբ։

ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկության համաձայն՝ միջոցառմանը ներկա են եղել 4-րդ և 5-րդ շրջանների սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների հայազգի փոխքաղաքապետ Արթուր Օհաննիսյանն իր խոսքում բացատրեց խաչքարի խորհուրդը հայ ժողովրդի պատմության, մշակույթի և հոգևոր կյանքում` միաժամանակ նշելով, որ խաչքարը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլև արևելյան քրիստոնյա այլ փոքրամասնություններին, որոնք սարսափելի փորձությունների միջով են անցել:

CHeahurXAAEnb7z

Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլն իր խոսքում նշել է, որ խաչքարի կանգնեցման նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին իրազեկելն է 1915թ. հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանության մասին` հիշատակելով, որ 100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն պարզապես այն պատճառով, որ հայ էին և քրիստանյա: Նա նշել է նաև, որ ցանկացած խաչքարի, հուշարձանի և, ընդհանրապես, պատմության էջերը հիշատակող և լուսաբանող կառույցների առկայությունը ապագա սերունդներին դաստիարակելու և ոգեկոչելու ամենագլխավոր միջոցներից մեկն է:

Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել քաղաքապետին խաչքարի տեղադրման առիթով` կարևորելով վերջինիս հետևողական գործունեությունը Ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Այնուհետև նա անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու լայնածավալ աշխատանքներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացման շրջանակներում:

Միջոցառման ավարտին «Սահակ Մեսրոպ» երգչախմբի կատարմամբ հնչեցին Ֆրանսիայի և Հայաստանի պետական օրհներգերը, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0