a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեր երկրում պարզվում է ոչ միայն «շենքերն» ու հուշարձաններն են տեղափոխվում, այլև ծառերը

20150418_184933

Գրողների միության մերձակա տարածքում շինարարական աշխատանքներ են  ընթանում: Սկզբում  «Նոր գիրք» գրախանութը քանդվեց, ու շատ արագ լուր տարածվեց, որ այստեղ գիրք չի վաճառվում ու ՀԳՄ-ն որոշել է գրախանութի տեղում պուրակ  կառուցել: Մի որոշ ժամանակ անց գրախանութը հայտնվեց գրողների միության շենքի ներքևի հատվածում:

Շինարարական աշխատանքները շարունակվում են: Դեռևս 2013-ից խոսվում էր գրողների տան մերձակա տարածքում Պոեզիայի պուրակ հիմնելու մասին: Նույնիսկ պոեզիայի միջազգային փառատոնին հրավիրված օտարերկրյա պատվիրակները ակացիաներ էին տնկել պուրակ ասվածի տարածում: Հիմա ակացիաների շիվերը` հողով, արմատով ժամանակավորապես փոխադրվել են, շինարարական աշխատանքների ավարտից հետո կվերադարձվեն ու կվերատնկվեն: Չե՞ն վնասվի տեղափոխություններից` հարցի մյուս կողմն է: Խոսկացություններ կան, որ արդեն իսկ վնասներ արձանագրվել են: Ակամայից հիշում ես Աֆրիկյանների տան քարերը: Մեր երկրում պարզվում է` ոչ միայն «շենքերն» ու հուշարձաններն են տեղափոխվում, այլև ծառերը:
Գրողների միության մերձակա տարածքը բացօթյա սրճարան-պուրակի է վերածում տարածքը վարձակալած «Լևոն և Հայկ» ընկերությունը: Նրանց ներկայացրած նախագիծը համընկել է գրողների միության` Պոեզիայի պուրակ ունենալու ցանկությունը: ՀԳՄ նախագահությունը նախագիծը հաստատել է պայմանով, որ  պահպանվի գրական միջավայրը:  Այստեղ կլինի մեծ էկրան, որով կցուցադրվի մշակութային, գրական նկարահանված միջոցառումներ: Քարե ցուցանակներ` մեր մեծերի ասույթներով:
Օրերս լրագրողների հետ հանդիպեցին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը, տեղեկացնելով, որ գրողների միության բակում կատարվել է համատարած բետոնապատում, գրողների միության շենքի բակն ավերվում է, այգին ոչնչացվում:
ՀԳՄ-ից վստահեցնում են, որ ոչ մի ծառ չի հատվելու,  կանաչ տարածքը չի ոչնչացվելում, բայց  եթե տաղավար պիտի տեղադրվի, բնականաբար, պիտի տակը բետոնե հիմք լինի: Եթե ներկայացրած նախագծից շեղվեն, կանաչը վերացնեն, իրենք քայլեր կձեռնարկեն:
Իսկ քայլեր ձեռնարկվում են. Արմեն Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեր, որ գնալու են դատական ուղղությամբ: Պուշկին Սերոբյանն իր հերթին փաստեց, որ վարձակալած տարածքի միայն 30 տոկոսը իրավունք ունեն կառուցապատելու, մնացած տարածքը պարտավոր են խնամել և բարեկարգել:
Ի դեպ, գրողների միության մերձակա տարածքում մեկ տարուց ավելի է բացվել է նաև ակումբ-սրճարան, որը նույնպես գրական մթնոլորտ է ապահովում, իսկ ահա ձախ անկյունում աչք է զարնում «Կարաուկե» բառ-սրճարանը, որը թվում է  ոչ մի կապ չունի գրողների հինավուրց տան հետ: Ավելի ճիշտ` կապ ունի այնքանով, որ գտնվում է  գրողների միության հարկի տակ, կապ չունի այնքանով, որ տրված է վարձակալության: Միության շենքի ներսում նույնպես վարձակալության տված տարաբնույթ գրասենյակներ կան: Ստեղծագործական միությունները վերածվել են ՀԿ-ների, և իրենք իրենց գլխի ճարը պետք է տեսնեն` գոյատևեն, աշխատավարձ տան, գրական նախագծեր իրականացնեն և այլն:

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0