a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նժդեհի արձանի դեմքն ավելի շատ Պետրոս Առաջինին է նման. Նժդեհի եղբոր թոռ

njdeh_petros

Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի դիմագծերը ռուս կայսր Պետրոս Մեծին նման լինելու խոսակցությունները շարունակում են լինել ամենաքննարկվող թեմաներից մեկը: Մայրաքաղաքի բնակչության մի զգալի մաս կարծում է, որ հեղինակները չեն կերտել իրական Գարեգին Նժդեհին, ավելին, անգամ չի նկատվում, որ Նժդեհի «հոգին երկու զույգ հենարաններ ունի. Հայրենիք և Աստված»: Հարցի երկրորդ կողմն է՝ ինչու այդպես էլ Նժդեհի անունը կրող հրապարակում չի տեղադրվում զորավարի արձանը, փոխարենն այնտեղ շարունակվում է կանգուն մնալ Սուրեն Սպանդարյանինը: Ամենևին դեմ չլինելով Սպանդարյանի գործունեությանը, այնուամենայնիվ, վաստակը կշռաձողին չի գերազանցի Զորավարի գործունեության անգամ կեսին, ուստի կարելի էր ի վերջո  տեղափոխել այն, մանավանդ, որ նմանօրինակ տեղափոխումներ բազմիցս եղել են, ինչպես օրինակ Հայկի, Կարա-Բալայի արձանները:

Բայց որոշման համաձայն՝ Սպանդարյանի արձանը շարունակում է մնալ ու «սպանել» բոլորի հույսերը Նժդեհի հրապարակում ի վերջո տեսնելու Նժդեհի արձանը, իսկ այ զորավարի նոր արձանն այսուհետ մեջքով կկանգնի հրապարակին:

Զորավարի՝ Պետրոս Մեծին նման լինելու թեմային անդրադարձել է նաև Նժդեհի եղբոր թոռը՝ Վազգեն Տեր-Հարությունյանը, ով նշել է, որ արձանի դեմքն, իրոք, նման է Պետրոս Մեծի դիմագծերին:
- Ինձ դուր է եկել արձանը, իր բոյը, կեցվածքը, բայց՝ դեմքը էտքան նման չէ, ավելի շատ Պետրոս Առաջինին է  նման:

Նժդեհի եղբոր թոռը նշում է, որ մինչ իր տեսնելն ասել էին, որ նման է, բայց՝ չէր հավատացել:
- Հիմա իրոք նայում եմ, ոնցոր հաստատվեց, իրոք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0