a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պարգևատրումներ Ճարտարապետության և շինարարության համալսարանում

Event_University

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մրցանակներ են հանձնվել բուհի լավագույն ուսանողական ստորաբաժանումներին։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշել է, որ տարին իրենց համար հոբելյանական էր. նշում էին բուհի 95-ամյակը։ Նա նկատել է, որ ուսանողները շատ ակտիվ էին տարբեր ոլորտներում՝ սպորտային, մշակութային միջոցառումներում, ուսանողական փոխանակման ծրագրերում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով ուսանողներին եկող տոների առթիվ, նշել է, որ նրանք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործընկերներն են, ում հետ համագործակցաբար իրականացվում են բազմաթիվ ծրագրեր։ Նա նաև ընդգծել է, որ տարվա ընթացքում մեծ աշխատանք է տարվում, որպեսզի ուսանողական ծրագրերն է´լ ավելի հետաքրքիր դառնան։ Եվ այդ ամենն իրականացվում է ուսանողական կառույցների, բուհերի ղեկավարության հետ սերտորեն աշխատելով։ Կարեն Ավագյանը իր խոսքում հատուկ շնորհակալություն է հայտնել սահմանին իրենց ծառայություն անցնող զինվորներին։ Միջոցառմանը ներկաները ոգեկոչել են իրենց կյանքը հայրենիքին զոհած տղաների հիշատակը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, ամփոփելով տարին, նկատել է, որ այն արդյունավետ էր։ Նա նաև ընդգծել է, որ չէին կարող իրենց աշխատանքներն իրականացնել առանց ռեկտորատի և գործընկեր կազմակերպությունների աջակցության։

Ամանորյա միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0