a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իտալիայի Պեզարո քաղաքում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել

Խաչքար_ՊԵզարո

Իտալիայի Պեզարո քաղաքի Միրալֆիորե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Պեզարոյի քաղաքապետ Մաթեո Ռիչչին, «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով նախաձեռնությունն իրագործելու համար՝ Դավիթ Գևորգյանը համոզմունք է հայտնել, որ խաչքարի տեղադրումը կնպաստի երկու քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Նշենք, որ խաչքարի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է:

Խաչքարը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ռենկո» ընկերության հետ համագործակցությամբ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0