a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից. Սամվել Կարապետյան

Samvel_Karapetyan

Մայիսի 4-ին տեղի է ունեցել «Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» թեմայով քննարկումը, որի գլխավոր բանախոսն էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է.

-Սամվել Կարապետյան ազգանունը ներկայացնելու կարիք չկա, քանի որ անկախացումից մի քանի տարի անց նա սկսեց իր ակտիվ գործունեությունը, ինչի արդյունքում մենք ճանաչեցինք և իմացանք աշխարհի տարբեր երկրներում և հատկապես մեր տարածաշրջանում գոյություն ունեցող հայկական պատմամշակութային հին ու նոր արժեքների մասին: Փոքր տարիքից հետաքրքրվելով հայկական հուշարձանների ծագումնաբանությամբ և ներկա վիճակով՝  Սամվել Կարապետյանն իր հայրենանվեր ու հետևողական գործունեությամբ կարողացավ ստեղծել հանրագիտարանային նշանակության աշխատություններ։

Այնուհետև Սամվել Կարապետյանը ներկայացրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ստեղծման պատմությունը, իրականացրած աշխատանքները, դրանց արդյունքում տպագրված գրքերը։

Խոսելով «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գրքի մասին՝ բանախոսը ներկաների ուշադրությունը հրավիրել է աշխատության քաղաքական նշանակության ու կարևորության վրա, ուր տեղ գտած նյութերը վերաբերում են 4-20-րդ դարերի 120 հուշարձաններին:

Հուշարձանագետը նշել է, որ գրքի լուսանկարների մեծ մասը ինքն է նկարել, մի մասը տիեզերքից են արվել, իսկ որոշ լուսանկարներ էլ օտարազգիներն են փոխանցել իրենց կազմակերպությանը:

Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ օտարազգի ուսումնասիրողներին  հետաքրքրում են Ադրբեջանի այսօրվա տարածքում գտնվող հայկական հուշարձանները:

-Մի շոտլանդացի ուսումնասիրող 3 շաբաթվա վիզա ուներ, սակայն հնարավորություն չունեցավ աշխատել Նախիջևանում, քանի որ 3 օրից նրան հասկացրին, որ պետք է հեռանա: Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից,- նշել է Կարապետյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0