a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը` Գաֆեսճյան կենտրոնում

davit-sasunci-561x375
Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել  «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը։ Միջոցառումը նվիրված էր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի 85-ամյակին։
1980-ականներին, երբ Կասկադ ճարտարապետական համալիրը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանն հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանին առաջարկել էր ձևավորել համալիրի սրահներից մեկը։ Հաջորդ 4 տարիների ընթացքում Հովսեփյանն աշխատում էր սրահի ձևավորման վրա, որը ստացավ «Սասունցի Դավիթ» անվանումը։
«Սասունցի Դավիթ» որմնաքանդակը Հակոբ Կոջոյանի համանուն նկարի քանդակն է։ 1988-ի Սպիտակի երկրաշարժը և ԽՍՀՄ փլուզումը հեղինակին խանգարեցին ավարտել աշխատանքը։ Դեռևս հայտնի չէ, թե քանդակագործն ում կհանձնարարի ավարտին հասցնել գործը։
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0