a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է Սոս Սիսակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը

Sisakyan

Նալբանդյան 47 հասցեում այսօր բացվել է բժշկագիտության բնագավառի ականավոր գործիչ Սոս Հմայակի Սիսակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Այս մասին հայտնում է Բժշկական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժինը: Միջոցառումը համախմբել էր բժիշկ-գիտնականի գործընկերներին, աշակերտներին ու ընտանիքի անդամներին:

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին բժշկական համալսարանի երախտավորները: Ներկաները մեծ ջերմությամբ էին հիշում մի քանի տարի առաջ կյանքից հեռացած իրենց գործընկերոջ մասնագիտական ձեռքբերումներն ու մարդկային արժանքիները:

Պրոֆեսոր Սոս Սիսակյանը ծնվել է 1936 թվականին Արարատի շրջանի Այգեզարդ գյուղում:,1961թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1970թ.-ից աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում` որպես ասիստենտ, դոցենտ, իսկ 1989-2008թթ. ղեկավարել է ԵՊԲՀ բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնը: Մասնագետի կողմից մշակվել և ներդրվել է փորձարարական պայմաններում սրտամկանի արյան մազանոթային համակարգի մանրադիտակային հայտնաբերման և նրա ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրման նոր մեթոդ: Սոս Սիսակյանը «Բժշկական կենսաբանություն» բուհական դասագրքի, ինչպես նաև 200 գիտական աշխատությունների հեղինակ է:

Նշենք, որ բժիշկ-գիտնականի մասնագիտական գործունեությունն այսօր հաջողությամբ շարունակում է որդին՝ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ Հմայակ Սիսակյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0