a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Սուրբ Գևորգ” հայկական եկեղեցին վտանգի տակ է

mardinkilise

Շուրջ 50 տարի առաջ ստեղծված և մոտ 250 ոչ առևտրային և ոչ պետական կազմակերպություններով կազմված, 45  եվրոպական երկրում գործունեություն ծավալող Եվրոպա Նոստրա դաշնությունը՝  նույն ինքը Մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնությունը, շարունակում է բացահայտել մշակութային կոթողները, որոնք գտնվում են վտանգի տակ: Այդպիսիների շարքին է դասվում Թուրքիայում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին:

1915 թվականից հետո կառույցը դադարել է օգտագործվել որպես եկեղեցի: Այն Մարդինի ամենահին  պաշտամունքային վայրն է, որի առաջին կառույցը թվագրվում է 5-րդ դար: Հետաքրքրական է, որ 1822 թվականին Հովակիմ եպիսկոպոս Թազբազյանը եկեղեցին վերանորոգելիս հայտնաբերել է  420 թվականին վերագրվող մի գրություն: Ըստ Պոլսի հայոց պատրիարքարանի  տվյալների՝ եկեղեցին մինչև 19-րդ դարը հայտնի է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, որից հետո  ստացել է Սուրբ Գևորգ հայ կաթոլիկ եկեղեցի անունը: Եկեղեցին 1915-ից հետո օգտագործվել է որպես մանկատուն, հետագայում` վերածվել զինանոցի:  Տեղեկությունների համաձայն, եկեղեցին ունեցել է նաև գրադարան, սակայն  զինանոց դառնալուց հետո այն  հրկիզվել է:

Առավել շատ հայտնի որպես “Կարմի եկեղեցի” անունով այս ճարտարապետական հարստությունն    «Եվրոպա Նոստրա Թուրքիա» կազմակերպության պրոֆեսոր Նուրան Զենեն Գյուլերսոյի հավաստմամբ,  նախագծման աշխատանքներն արդեն կատարվել են, իսկ ավարտին հասցնելու և  վերանորոգման համար ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ: Ցավոք, սայլը դեռ մինչև հիմա տեղից չի շարժվում, իսկ մինչև հիմա-ն “սկսվել է” հունվարից, երբ Փարիզում կայացած նստաշրջանի ժամանակ նույն ինքը՝ Նուրանը հայտնեց, որ իրենք անհամբեր սպասում են Եվրոպա Նոստրայի հետ համատեղ համագործակցությանը:

-Փրկել և նպաստել անգնահատելի մշակութային ժառանգությունը մեր երկրում. Մենք, ի թիվս այլոց, հույս ունենք, որ Եվրոպա Նոստրան կօգնի մեզ նպաստել  փրկել Սուրբ Ջորջ(Գևորգ) հայկական եկեղեցին Մարդինում:  Եկեք բոլորս միասին աշխատենք Եվրոպա Նոստրայի եւ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ՝  մեր ընդհանուր մշակութային ժառանգության անգին գոհարներն պահպանելու համար, որպիսզի տանք նրանց նոր կյանք, խթանելով միջմշակութային երկխոսությունը եւ հարգանքը Մարդին քաղաքի և նրան հարող տարածքների նկատմամբ -ասել է Նուրանը: Ծիծաղելի է, չէ՞:  Վստահորեն “Մաուգլի” մուլտֆիլմը, եթե ֆիլմ դառնար, ապա  հաստատ Նուրանը տեղ կունենար այդ ֆիլմում մի շատ հայտնի կերպար մարմնավորելով…Ու՞մ եք խաբում, լայն ժպիտներով եվրոպացիների աչքներին երևում հրեշտակներ ու վստահեցնում, որ այո, իհարկե, կանենք….

Եկեղեցու վերականգման համար թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, անհրաժեշտ է 6 միլիոն լիրա:  Մարդինի Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնադրամը, որին պատկանում է եկեղեցին, բավարար միջոցներ չունի այդ ծախսերը հոգալու համար: Հիմնադրամն աջակցություն չի ստացել ոչ Թուրքիայի մշակույթի նախարարությունից, ոչ էլ Հիմնադրամների գլխավոր վարչությունից: Եկեղեցին ընդգրկել է Եվրոպայում վտանգված մշակութային հարստությունների ցանկում…Իսկ ցուցակում  ընգրկված են 7 կառույց:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0