a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/05/2015

Ստեփանակերտում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձան

18416

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկացնում է Արցախպրես-ը ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահը երախտագիտություն է հայտնել «Առաջ, Արցախ» հասարակական կազմակերպությանը եւ նախաձեռնության իրականացման մյուս մասնակիցներին` հայրենանվեր այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0