a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
30/04/2015

Ստեփանակերտում կայացել է հարթաքանդակի վերաբացման միջոցառում

Culture.AM Narekatsi

Արցախպրես-ի փոխանցմամբ ապրիլի 29-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի մուտքի մոտ տեղադրվել է Սզնեքի ճերմակ, մարմարե հարթաքանդակի (հեղինակ` Արցախի հանրապետության վաստակավոր քանդակագործ Ալբերտ Հարությունյան) վերաբացման հանդիսավոր միջոցառում:

Արժևորելով Գրիգոր Նարեկացու գիտական, հոգևոր ժառանգությունը, համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը մասնավորապես գնահատել է այն ելույթը, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Նորին սրբության Հռոմի պապ Ֆրանցիսկոյի կողմից Սուրրբ Պետրոս տաճարում մատուցած պատարագի ժամանակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:

Միջոցառմանը Տեր-Մինաս քահանայի գլխավորությամբ հարթաքանդակի օրհնության կարգ է կատարվել: Այնուհետև համալսարանի դահլիճում կայացել է Գրիգոր Նարեկացուն նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Հատկանշական է, որ ի նշան ընթերցողների կողմից` միջնադարի հայ մեծանուն բանաստեղծի նկատմամբ ունեցած խոր սիրո և հարգանքի, յուրաքանչյուր տարի` ապրիլի 29-ին Գ.Նարեկացու հարթաքանդակի մոտ կանցկացվի պոեզիայի օր:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, գրողներ, մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ:

Artsakhpress.am

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0