a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պեղումներ Շուշիի «Վերին մզկիթ»-ի տարածքում

Shushi_excavation

Ավելի քան մեկ շաբաթ է Արցախում հնագիտական պեղումներ են իրականացվում։ Արցախի Հանրապետության «Պատմական ﬕջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը մարտի 21-ից աշխատում է Շուշիում գտնվող պարսկական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում։ Այս մասին հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը: Այս մզկիթը կառուցվել է 1883թ.-ին՝ պարսիկ ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այսօր Շուշիի «Վերին մզկիթը», թեև մասնակի վնասված, բայց կանգուն է։ Ըստ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի`«Վերին մզկիթի» տարածքում անցկացվող հնագիտական պեղումները թույլ կտան հուշարձանի ճշգրիտ վերականգնման նախագիծ կազմել։

Պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի ղեկավարած հնագիտական արշավախումբն այս օրերին աշխատում է հուշարձանի արևելյան և արևմտյան տապանաբակերում։

-Ե′վ պեղումները, և′ դրան հաջորդող վերականգնման աշխատանքները լավագույն վկայությունն են, որ Արցախի տարածքում պահպանվում է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև` օտարներինը։ Սա մշակութային հանդուրժողականության վառ դրսևորում է,-համոզված է արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանը։ Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին:

Ոչ միայն հայկական, այլև օտարների պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ արցախցիների դրսևորած հոգատար վերաբերմունքի մասին է վկայում նաև այն իրողությունը, որ Շուշիի իրանական «Վերին մզկիթն» արդեն մեկ անգամ վերականգնվել է. 2008-2009 թթ.-ին նորոգվել է տանիքը։ «Վերին մզկիթ»-ից բացի Շուշիում կա ևս մեկ իրանական կառույց՝ «Ներքին մզկիթը», որը թեև նախորդից ավելի վաղ է կառուցվել, սակայն դարձյալ կանգուն է։ «Վերին մզկիթի» պեղումները կտևեն ևս 20 օր։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0