a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագծերը քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

vernisaj-armeniaholiday

Երևանի քաղաքապետարանում շարունակվում են մայրաքաղաքի գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծային առաջարկների քննարկումները:

Կայացել է հերթական հանդիպում-քննարկումը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի ներկայացուցիչները, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, համայնքային թանգարանների տնօրեններ և ոլորտի ակտիվ ներկայացուցիչներ:

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ընդգծել է,որ վերակառուցումից հետո «Վերնիսաժը» Երևան այցելող զբսաշրջիկներին ներկայացվելու է որպես մայրաքաղաքի և, առհասարակ, հայկական մշակույթն ու ավանդույթները ներկայացնող յուրօրինակ այցեքարտ, ներկաները կարևորել են նաև տարածքում արվեստանոցների ստեղծումը, որոնցում մայրաքաղաքի հյուրերը կկարողանան անձամբ, օրինակ, կավից որևէ առարկա պատրաստել կամ էլ գորգագործությանը ծանոթանալ:

Հաշվի առնելով «Վերնիսաժի» բազմաֆունկցիոնալ նշանակությունը՝ առաջարկ է ներկայացվել նաև միջոցառումների կազմակերպման համար առանձին փոքր հրապարակ-հարթակ ունենալու գաղափարը, որտեղ շաբաթ-կիրակի, նաև տոն օրերին կներկայացվեն ազգային մշակութային միջոցառումներ:

Անդրադառնալով «Վերնիսաժում» վաճառվող ապրանքատեսականուն՝ ներկաներն առաջարկել են, որ տարածքում առևտուրն ամբողջությամբ կանոնակարգվի, և նախագծի իրագործումից հետո ներկայացվեն միայն վերնիսաժային ապրանքներ՝ արվեստի գործեր, ձեռագործ աշխատանքներ և այլն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0