a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լիբանանահայ քանդակագործն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

MinDiaspora

Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայ քանդակագործի  մշակութային հայանպաստ, ազգասիրական գործունեությունը, մասնավորապես անդրադարձավ նրա նոր ծրագրերին: Նախարարը հետաքրքրվեց նաև համայնքի մշակութային նորություններով և հաջողություններով:

Րաֆֆի Թոքաթլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար: Նա հանգամանորեն պատմեց իր վերջին աշխատանքների մասին, նշեց, որ պատրաստվում է իր ստեղծագործությունների ցուցահադեսը բացել նաև Երևանում: Նոր ցուցադրությունը, որ պատրաստ կլինի այս տարվա վերջին՝ կնվիրվի 2018 թվականի համահայկական կարևորագույն հոբելյաններին՝ Առաջին հանրապետության և Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի 100 ամյակին ու Երևանի 2800 ամյակին:

Քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0