a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Փարաքարում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթող է բացվել

Culture.am.

Այսօր՝ ապրիլի 20-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացումը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, օրը փարաքարցիների համար խորհրդանշական է եղել, քանի որ հենց այդ համայնքում են տասնամյակներ առաջ թուրքական յաթաղանից փրկվածները բնակություն հաստատել:

Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանն օծել է հուշակոթողն ու խնկաբույր աղոթք հնչեցրել առ Աստված: Ի դեպ, խաչքարը պատրաստված է հոկտեմբերյանի կարմիր տուֆից, այն խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը և հերթական կոչն է առաջադեմ մարդկությանը՝ ճանաչելու և դատապարտելու Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունը:
– Այսօր համայն առաջադեմ մարդկությունն է համախմբվում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գաղափարի շուրջ, հայ ժողովուրդն այժմ հպարտ, վերընձյուղված ժողովուրդ է և ունի դեպի հավերժություն տանող իր ճանապարհը, – ողջույնի իր խոսքում նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0