a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քարանձավները վարձակալության տալու մրցույթի հաղթողներին որոշելուց առաջ հատուկ խումբ կգործուղվի այդ հուշարձաններ

քարանձավներ

«Մագելանի», «Արջի», «Մոզրովի», «Արենի 1» («Թռչունների») և «Քարե դռներ» քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի համապատասխան հանձնաժողովը մասնակցի կարգավիճակ է շնորհել հայտ ներկայացրած բոլոր 5 հավակնորդներին։ Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հանձնարարեց մինչ հայտերի գնահատումը ձևավորել հնագետների, ոլորտին առնչվող այլ մասնագետների և ստեղծագործական երևակայությամբ օժտված երիտասարդների խումբ, որը կայցելի այս հինգ հուշարձաններ և՝ հաշվի առնելով յուրաքանչյուր քարանձավի առանձնահատկություններն ու պայմանները, առաջարկներ կներկայացնի, թե զբոսաշրջային ինչպիսի յուրահատուկ, հետաքրքիր, գրավիչ միջավայր պետք է ապահովվի նրանցից ամեն մեկում։ Այդ առաջարկների հիման վրա կամբողջացվի նախարարության պատկերացում-պատվերը, որը ևս նշանակություն կունենա մասնակիցների առաջարկները գնահատելիս և հաղթողին որոշելիս։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0