a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևան տեղափոխված մշակութային արժեքները վերադարձվել են Լոռու մարզ

Lori_monuments

ՀՀ կառավարության 2012թ. սեպտեմբերի 13-ի N 1169-Ա որոշմամբ, Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով, Լոռու մարզից պատմաճարտարապետական ութ նմուշ տեղափոխվել էր մայրաքաղաք: Ժամանակավոր տեղափոխված մշակութային արժեքներն օրերս վերադարձվել են Լոռու մարզ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունն աջակցել է այդ արժեքները հետ վերադարձնելու աշխատանքներին։ Բոլոր ութ մշակութային արժեքներն էլ այժմ գտնվում են իրենց հիմնական տեղերում. Ձիակերպ տապանաքար (16-17-րդ դդ., գ. Լոռի Բերդ), Խաչքար (11-13-րդ դդ., գ. Վարդաբլուր), Խաչքարի բեկոր (13-րդ դ., գ. Դեբեդ), Եկեղեցու մանրակերտ (13-րդ դ., գ. Դսեղ), Բարձրաքանդակ Հիսուսի պատկերով (13-րդ դ., գ. Դսեղ), Խաչքարի բեկոր (14-15-րդ դդ., գ. Դսեղ), Խաչքար (13-րդ դ., գ. Ծաղկաշատ), Խաչքար (11-րդ դ., գ. Ծաղկաշատ):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0