a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկ ամսվա ընթացքում գանձագողության 5 դեպք՝ հուշարջանների տարածքներում

0015-400x300

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանների պահապան Ժիրայր Ավետիսյանը Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի վարչական տարածքում հաշվառված «Եկեղեցի Սռեղցի» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք  կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ եկեղեցու շուրջը տարածված միջնադարյան գերեզմանոցում հողաշերտի խաթարում է տեղի ունեցել:

Տեղաշարժելիս այն կիսվել է: Պահապանն արձանագրել է նաև, որ նախնական դիրքից փոքր ինչ տեղաշարժվել է նաև մյուս տապանաքարը, որը չափերով ավելի մեծ է (խրված է հողի մեջ), հնարավոր չէ տալ չափերի ամբողջական նկարագիրը: Այս տապանաքարի կողքին ևս մի փոս է փորվել, սակայն փորված հողը նորից հետ է լցվել:

Հուշարձանն ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձաների ցուցակում:

Ինչպես տեղեկացնում է hushardzan.am-ը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առիթով կդիմի իրավապահ մարմիններին:

Միայն մարտ ամսվա ընթացքում ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքներում արձանագրվել է գանձախուզության 5 դեպք։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0