a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մշտադիտարկում՝ պետության կողմից պահպանվող առավել վտանգված հուշարձանների տարածքներում

IMG_2968

Տարեկան աշխատանքային պլանի համաձայն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները, այցելել են Արագածոտնի մարզ՝ պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Այդ մասին հաղորդում է ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջը:

Ընդհանուր առմամբ ՊՈԱԿ-ի ենթակայության տակ է գտնվում շուրջ 400 այդօրինակ հուշարձան, դրանիցից 50-ը՝ Արագածոտնի մարզում:

Օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները եղել են Աշտարակ քաղաքում, Օհանավան, Կարբի, Փարպի, Արտաշավան համայնքներում, ուսումնասիրել առավել վտանգված 9 հուշարձան, արձանագրել փաստացի վիճակը, ճշտել բացասական ազդեցություն ունեցող գործոնները: Վերոնշյալ հուշարձանները լուսանկարվել են, ինչի հիման վրա էլ որոշվել է դրանց պահպանվածության աստիճանը՝ համապատասխանաբար՝ I, II, III դասակարգման:

Մշտադիտարկումը շարունակական բնույթ է կրելու, ՊՈԱԿ-ի համապատասխան բաժնի աշխատակիցները կայցելեն նաև մյուս մարզերի նմանատիպ հուշարձանների տարածքներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0