a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ազնավուր: Ես լավատես եմ, ես ոչ մի բանի համար չեմ անհանգստանում/ ՏԵՍԱՆՅՈԻԹ (Ռուսերեն)

Ֆրանսահայ շանսոնյե, կոմպոզիտոր, գրող, բանաստեղծ և դերասան Շառլ Ազնավուրը պատասխանում է Վլադիմիր Պոզների հարցերին:
“Ես ապրում նորմալ կյանքով, ես լավատես եմ, ես ոչ մի բանի համար չեմ անհանգստանում”,- այսպես պատասխանեց Շառլ Ազնավուրը այն հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը “Պոզների” հաղորդման ժամանակ: “Ես չգիտեմ՝ հավատում եմ Աստծուն, թե ոչ, բայց կարծում եմ, որ նա, ում Աստված են անվանում, կարող է մեզ տալ այն, ինչ անհրաժեշտ է”:
Նա խոստովանեց, որ հետևում է իր սննդակարգին. “Պետք չէ օգտագործել աղ, շաքարա, յուղալի ուտեստեներ…Ես այդ ամենն ուտում եմ”: Երգիչը նաև հայտնեց, որ սպորտով էլ չի զբաղվում, բայց միշտ փորձում է մեջքն ուղիղ պահել: “Երբ մեջքդ կորանում է, սկսում ես ոտքերդ քարշ տալ, իսկ բացի այդ, պետք է միշտ ստեղծել տպավորություն, թե քեզ մոտ ամեն ինչ կարգին է: Դա շատ կարևոր է. չէ՞ որ դու դրանով ոչ միայն ինքդ քեզ ես խրախուսում, այլև ուրիշներին”:
Շառլ Ազնավուրի խոսքերով, նա “չգիտի”, թե որտեղից իրեն այդքան ուժ. “Ես պարզապես անհաջողակ չեմ, կան ի ծնե անհաջողակ մարդիկ, իսկ ես անհաջողակի հակադրությունն եմ”: Ընդ որում, շանսոնյեն ավելացրեց, որ ինոը կասկածամիտ մարդկանցից է, “բայց այն ոչ թե բարդացնում է իր կյանքը, այլ՝ ընդհակառակը”: “Երբ դու գիտես, որ ցանկացած դժբախտություն կարող պատահել, դու հանգիստ ես և պատրաստ ես աշխատելու, որպեսզի ազատվես այդ դժբախտությունից,- բացատրեց նա:-Իսկ նա, ով ի սկզբանե չգիտի, որ դժբախտությունը գոյություն ունի, երբ իրենք են վշտացնում նրան, ապա նա նախօրոք է մահանում ”:
Շառլ Ազնավուրն ասաց, որ ապրիլի 24-ին անպայման Երևան է գալու, որպեսզի մասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին: “Չի կարելի ժխտել այն, ինչ կատարվել է,-ասաց նա: – Թուրքերին պետք է ասել, որ, եկել է ճիշտն ասելու ժամանակը”:
Երգչի կարծիքով, թուրքերը հրաժարվում են ընդունել ցեղասպանությունը երկու պատճառով. “Նրանք չեն կարողանում դա որպես փաստ ընդունել, քանի որ նրանց համար գլխավոր բառը պատիվն է, և դա հասկանալի է: Բայց կա մեկ այլ բան. մարդիկ ուժեղ հարստացան նրանից, ինչ պատկանում էր հայերին ”:
Ըստ որում Շառլը ոչ մի ատելություն չի զգում թուրքերի նկատմամբ, և դա իրեն մայրն է սովորեցնել, ով ցեղասպանության ժամանակ կորցրել էր ամբողջ ընտանիքը. “Մայրս ատելություն չուներ թուրքերի նկատմամբ, նա միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան”:
Երգիչն արժևորեց Հռոմի պապ՝ Ֆրանցիսկոսի հայտարարությունը այն մասին, որ Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկն էր: “Հռոմի պապն այն հազվադեպ մարդկանց խմբին է պատկանում, ովքեր խոսում են և պահում ճշմարտությունը, անկախ ամեն ինչից, չվախենալով ոչնչից, առանց ահի ու նախատինքի”,- նշեց Շառլ Ազնավուրը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0