a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի համադրողը Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգն է

Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն Հայաստանում: Այս մասին հայտնում է Տրիենալեի կազմակերպիչ «Արվեստների հայկական խորհրդի» լրատվական ծառայությունը: :

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անց է կացվելու 2017թ.-ի հուլիսից մինչև դեկտեմբեր, իսկ այսուհետ տեղի է ունենալու երեք տարին մեկ անգամ: Տրիենալեն անցկացվելու է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև «Արվեստը` հանուն աշխարհի», «Արվեստ Հայաստան» հիմնադրամի և այլ մասնավոր գործընկերների ու աջակիցների հետ:

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեի անվանումը գալիս է 1924 թ. Եղիշե Չարենցի, ճարտարապետներ Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի՝ Մոսկվայում հրատարակած STANDARD ամսագրից, որը, լինելով հայ իրականության մեջ առաջին ավանգարդ ամսագիրը, մատնանշում է Հայաստանի հարուստ մշակութային և պատմական կոնտեքստը և կապը ավանգարդ արվեստի հայկական ակունքների հետ:

Որպես հարթակներ՝ ծառայելու են Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում գտնվող թանգարաններ, Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ։ Արդյունքում ստեղծվում է հնարավորություն արվեստագետների, գրողների, համադրողների, գիտնականների, տեղական համայնքների ու այցելուների միջև երկխոսության և ինտերակտիվ հարաբերությունների համար: Առաջին «Ստանդարտին»  «Արվեստների հայկական խորհուրդը»  գլխավոր համադրող է նշանակել Ադելինա Ջյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգին, որը Վենետիկի 56-րդ Բիենալեին «Ոսկե առյուծի» արժանացած Հայաստանի ազգային տաղավարի համադրողն է: «Ստանդարտ 2017»-ը կրում է «Լեռան անալոգը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող ու պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից: Որպես պոետիկ հետազոտության և ուտոպիստական փորձի խորհրդանիշ` «Լեռան անալոգը» մատնանշում է գիտելիքներին հետամուտ լինելու արտացոլանքը` հիմնված այն գաղափարի վրա, որ ստեղծագործ մտքի էությունն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, թե մարդն ով է և ինչ է վերապրում: Նախագիծը նպատակ ունի ստեղծելու ինտերակտիվ հարաբերություններ՝ տարբեր կրթություն ու ավանդույթներ ունեցող արվեստագետների միջև, որոնք կիսում են Արարատ լեռը բարձրանալու երազանքը:

Ապրիլի 17-22-ը կազմակերպվել է մասնակից արվեստագետների հետազոտական այց Հայաստան, որոնք իրենց ճամփորդությունների ընթացքում այցելել են Տրիենալեի անցկացման վայրերը, ինչպես նաև այլ թանգարաններ, պատմամշակութային հուշարձաններ: Արվեստի այս եզակի միջոցառման արդյունքում կստեղծվեն մի շարք յուրահատուկ արվեստի գործեր, մի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ և կատալոգ, որոնք կներկայացվեն առաջին տրիենալեի ընթացքում: Կատալոգը կներառի արվեստագետների, արվեստի քննադատների և այլ բնագավառների մասնագետների դիսկուրսները, հոդվածները թեմայի շուրջ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0