a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա «360° Մեծ Հայք» ցուցահանդեսի պաշտոնական բացումը

tangaran

Այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 16:00-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա «360° Մեծ Հայք» ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Այս մասին Culture.AM-ին հաղորդում են թանգարանի հասրակայնության հետ կապերի բաժնից։

Ամբողջ նյութը հասանելի է 360° պատկերների միջոցով և վիրտուալ իրականության ակնոցներով:

Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվում են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360°պատկերները: «Ucom» ընկերությունը և «360° Armenia»-ն մի կարևորագույն նախագիծ իրականացրեցին նախորդ տարվա ընթացքում, որպեսզի պարզեն, թե ինչգիտեն սերունդները մեր պատմական հայրենիքի մասին ու կորուսյալ գանձերից որոնք են դեռ կանգուն մնացել և ինչ վիճակում են այժմ: Ինչպիսի՞առանձնահատկություններ ունեն Մուշի, Վանի, Սասունի, Ուրֆայի և այլ հայտնի բնակավայրերի ճարտարապետական կառույցները: Հայ նկարիչների ու վարպետացվարպետների մտքի թռիչքի և ձեռքի աստվածատուր տաղանդի արգասիքների ո՞ր մասն է մնացել այնտեղ՝ Արևմտյան Հայաստանում: Նկարահանող խումբը 360 աստիճան պատկերի օգնությամբ արձանագրել է մայր հայրենիքի կարևորագույն պատմամշակութային և բնության հուշարձանները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0