a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ազգային պատկերասրահի մարզային մասնաճյուղերում կյանքն աշխուժացնելու նոր առաջարկներ՝ նախարարի կողմից

mincult

-Մարդիկ ուզու՞մ են աշխատել, թե միայն՝ որ պետությունն աշխատավարձ տա, իրենք գան, պարզապես նստեն հիմնարկում, երբեմն նույնիսկ՝ չնստեն էլ,- նախարարությունում խորհրդակցությանն Արմեն Ամիրյանն ասաց, որ Հայաստանի ազգային պատկերասրահի մարզային մասնաճյուղերն առողջացնելու և «կենդանի դարձնելու» առաջարկների է սպասում, իսկ տեղակալ Արև Սամուելյանին հանձնարարեց խստորեն հետևել դրանց ներկայացմանն ու իրականացմանը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարի խոսքով, մասնաճյուղերի կյանքն աշխուժացնելու և այցելուների հրապուրելու համար ոչ միայն ցուցադրանքի նոր մոտեցումներ և ժամանակակից տեխնոլոգիաներ կարելի է կիրառել, այլև անգամ թեմատիկ ներկայացումներ կարելի է բեմադրել։ Մինչդեռ նույնիսկ հարց է՝ Պատկերասրահի բոլո՞ր մասնաճյուղերում են աշխատակիցներն օրենքով նախատեսված լիարժեք աշխատաժամանակը ծախսում. հանձնարարեց ստուգել։

Նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը հանձնարարկան ստացավ մինչև հուլիսի 31-ը նախարարության ենթակա ոչ միայն թանգարաններում, այլև թատերահամերգասրահներում նախաձեռնել մշակութային բարձրորակ և տվյալ հաստատության համար թեմատիկ հուշանվերային արտադրանքի վաճառք։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0