Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Ազիզ Դաղջըն կրկին ահազանգում է. «Հայկական հուշարձաններն ավերվում են գանձ որոնողների կողմից» | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ազիզ Դաղջըն կրկին ահազանգում է. «Հայկական հուշարձաններն ավերվում են գանձ որոնողների կողմից»

f559a812ba2dec_559a812ba2e2a

Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միության ղեկավար Ազիզ Դաղջըն կրկին ահազանգում է, որ Արևմտյան Հայաստանում քիչ թե շատ պահպանված հայկական հուշարձաններն ավերվում են գանձ որոնողների գործողությունների հետևանքով:
Թուրքական İhlas լրատվական գործակալության տարածած տեղեկության համաձայն՝  Դաղջըն նշել է, որ գանձ որոնողների պատճառով հայկական եկեղեցիներն ու գերեզմանները վերածվել են խլուրդի բների` հայտնելով, որ Էֆրիմ Բաղ անունով մի գանձախույզի դեմ դատախազությունում հանցագործության մասին հաղորդում է տվել:

Դաղջըն մասնավորապես ասել է. «Համաձայն իմ տեղեկությունների` Էֆրիմ Բաղ անունով մեկն այս շրջանում գանձ որոնելու աշխատանքներ է իրականացնում: Չգիտեմ` այդ գործն անելու համար թույլտվություն ունի, թե ոչ: Գանձախույզների պատճառով մեր հայկական գերեզմաններն ու եկեղեցիները խլուրդի բների են վերածվել: Այս պահին մտավախություն ունեմ,որ Էֆրիմ Բաղի գործողություններից կարող է վնաս կրել Սասունի Գոմք եկեղեցին: Այդ պատճառող էլ դատախազություն հաղորդում եմ ներկայացրել: Ես հաստատապես չեմ պնդում, որ Էֆրիմ Բաղն այդ գործն է անում, սակայն շատ տեղերից են լուրեր հասնում նրա` ոսկի փնտրելու մասին: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ լսեցի որ Սասունի գավառի Սարըյայա շրջանում ոսկի է փնտրում ու անմիջապես դիմեցի դատախազություն»:

Դաղջընի խոսքով՝ վերոհիշյալ Էֆրիմ Բաղն ազգությամբ հույն է, սակայն որպես հայ է ներկայանում ու զբոսաշրջիկի կարգավիճակով գնում այդ տարածքներ՝ գանձ որոնելու աշխատանքներ կատարելու:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0