a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
25/05/2015

ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված մեկամյա միջոցառումների ամփոփումը

Culture.AM Conference

Մայիսի24-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ ԱՀԹ երիտասարդաց միությունների կազմակերպած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ամփոփիչ հանդիպումը: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին` սկսած 2014 թվականի մայիսի 24-ից, կազմակերպել են միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձել էին մշակութային ցեղասպանությանը, նահատակված հոգևորականներին, մտավորականներին, կազմակերպվել են բանախոսություններ, քննարկումներ, ներկայացումներ:

«Սկզբնական շրջանում որոշել էինք միջոցառումները կազմակերպել թեմի շրջանակներում, սակայն երկրորդ միջոցառումից հետո մեծ թափ ստացավ, գաղափարը թեմի շրջանակներից դուրս եկավ, տարածվեց բուհական հաստատությունների, ՀԿ-ների ինչպես նաև այլ կազմակերպությունների վրա: Այսօր ամփոփումն է, բայց մենք շարունակական ծրագիր ունենք, որովհետև ամբողջ տարին է նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- ասաց Ս. Պետրոս ավագ քահանա Մալյանը և նկատեց, որ միջոցառումների սկզբնական փուլում 700-800 երիտասարդ էր մասնակցում, բայց գնալով հետաքրքրությունը մեծացավ, և մասնակիցների թիվը հասավ մի քանի հազարի:
Հանդիպման ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին նախաձեռնությանն աջակցած անհատներին, կառույցներին, որոնց թվում էին ՀՀ պաշտպանության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը, Շողակաթ ՀԸ-ն, «Նոյան տապան» լրատվական գործակալությունը և այլն:

Ավելին՝ Lurer.com կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0