a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
17/04/2015

«Ամենամեծ հաջողությունն այն է, երբ քեզ ոչ միայն սիրում են, այլ նաեւ հարգում քո արածը»

michael-poghosyan Culture.am

Aravot.am: «Ճանապարհորդ եմ, հույզի որսորդ», «Իմ ճանապարհը խենթ պատմություն է, կարոտների միջով եմ ես անցել». տողերը դերասան Միքայել Պողոսյանի «Ամեն ինչ ճիշտ է» երգից են, գրվել է նախորդ տարի, երբ բոլորվում էր նրա 60-ամյակը: Միջազգային եւ հայկական բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանն այս շաբաթվա «Առավոտի» «Հաջողության բանաձեւը» շարքի զրուցակիցն է:

«Գերադասում եմ, երբ քո մասին խոսելիս, նախ ասում են՝ կարգին մարդ է եւ հետո նշում մասնագիտական ձեռքբերումներդ»

Քո անցած ճանապարհը մի ընթացք է, որի ժամանակ փորձում ես կերտել մարդկային տեսակդ: Այդ հարցում քո ընտրած մասնագիտությունը քեզ կամ օգնում է, կամ վնասում: Մի կողմից այն հնարավորություն է տալիս քո կերպարների մեջ հավաքագրել այն մարդկային տեսակները, որոնք քեզ համար օրինակ են եւ ինքդ էլ օրինակ ծառայել, մյուս կողմից՝ փառասեր է դարձնում, երբ ինչ-որ հաջողություններից դրդված, սկսում ես ամենից առաջ կարեւորել քո անձը: Որպեսզի ձերբազատվես նման երեւույթից, խիղճդ պետք է առաջ կանգնած լինի անձիցդ, թեկուզ միայն նրա համար, որ գործածդ մեղքերի համար զավակներդ պատասխան չտան:

Գերադասում եմ, երբ քո մասին խոսելիս, նախ ասում են՝ կարգին մարդ է եւ հետո նշում մասնագիտական ձեռքբերումներդ: «Սկսեցի ստեղծագործել այն պահից, երբ հայրս ու մայրս սեր խոստովանեցին միմյանց» Երբ ինձ հարցնում են, թե երբ սկսեցիք ստեղծագործել, ես պատասխանում եմ՝ այն պահից, երբ հայրս ու մայրս միմյանց սեր խոստովանեցին… միգուցե շատ սյուրռեալիստական բաներ եմ ասում, բայց, ինքնըստինքյան, նույնիսկ արգանդի մեջ, երբ ձեւավորվում ես սիրո մթնոլորտում, արդեն ի հայտ ես գալիս ինչ-որ մի ասելիքով, լիցքով: Դա էր երեւի պատճառը, որ փոքր հասակից սկսեցի երգել: Առաջին դասարանում արդեն տասներորդ դասարանցիների երգչախմբի դիմաց կանգնած մենակատարն էի, հետո սկսեցի երգը զարգացնել: Այն ժամանակ Ժան Թաթլյանի, Առնո Բաբաջանյանի վերելքն էր, տարբեր վայրերում երգում էի նրանց երգերը:

Մանրամասները՝  Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0