a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր

Untitled

Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի բացառիկ տեսանյութեր, որոնց վրա պատկերված է, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները տեղափոխվում, այնուհետև՝ նավակներով հեռանում Թուրքիայից:
Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը բացառիկ են նրանով, որ հայերին ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսագրություններն են․ քանի որ նախկինում համարվում էր, որ ցեղասպանության տարիներին Եղեռնից փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում:
Ամերիկայի ձայն-ի փոխանցմամբ տեսանյութերը հաստատվել և վերականգնվել են մասնագետների կողմից և  հինգշաբթի ցուցադրվելու են Իտալիայում այս օրերին անցկացվող Il cinema ritrovato (Վերականգնված կինո) Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի ժամանակ՝ «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» ընդհանուր վերնագրով: Փառատոնի պատասխանատու Մերիան Լվինսքին, որի օգնությամբ բացահայտվել են այդ բացառիկ տեսանյութերը, պատմում է, որ տեսանյութերը նկարահանվել են 1923 թվականին Թուրքիայի տարածքում.
Նրա խոսքով, ինքը նկատել է, որ տեսագրությունների վրա Ստամբուլի հայտնի վայրերն են պատկերված․ «Դա Ստամբուլն է, և այնտեղ պատկերված է մանկատունը, որում պատերազմից հետո բրիտանացիք հայ որբ երեխաներին էին խնամում, մինչ Ստամբուլից նրանց տեղափոխելը»:
Լվինսքին պատմում է, որ տեսանյութերի բացահայտումն ուղղակի հրաշք էր: Մինչ Կոնգրեսի գրադարանում հայտնվելը, տեսանյութը պահվել է Օրեգոնի պատմական հասարակության պահոցում: Դրա հեղինակը դեռեւս անհայտ է մնում:

«Այս տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրքի մատուցում է, մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություն: Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում Ստամբուլի կինոյի փառատոնի կազմակերպիչների հետ: Նրանք արտառոց մարդիկ են և հնարավոր է՝ այդ տեսանյութերը ցուցադրենք նաև Ստամբուլում», – ասել է Մերիան Լվինսքին:

Նշենք, որ Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են նաև Համո Բեքնազարյանի «Նամուսը», Փառաջանովի «Սայաթ Նովան» եւ Մալյանի «Նահապետը», սակայն, կազմակերպիչների խոսքով, փառատոնի զմրուխտը «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» նորահայտ բացառիկ տեսանյութն է լինելու:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0