a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/02/2015

Ամփոփվել է Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ՝ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթը

Culture.am 227

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը։Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացել է մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթի պատասխանատու, արվեստաբան Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց» նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժ/պ Անուշ Հակոբյանը:
«Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» նախագիծը հայության պահանջն արվեստի լեզվով ներկայացնելու արդյունավետ միջոց է: Արվեստի գործերում Մեծ Եղեռնի արտացոլումը աշխարհին մեր պահանջը լսելի դարձնելու և մեկուկես միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչելու արժանապատիվ ճանապարհ է: Ցեղասպանության ճանաչման պահանջն ուղղված է ոչ միայն Թուրքիային, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին:

 

Ավելին՝ Tert.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0