a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամփոփվեց «ԱՐՏ ՖԵՍՏ 2015» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի մեկամսյա շրջանը

11078149_925781274111552_8778204539623697459_n

«ԱՐՏ ՖԵՍՏ 2015» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն ամփոփեց իր մեկամսյա տոնական շրջանը։ Մայրաքաղաքի և մարզերի երիտասարդները, համախմբվելով մեկ տանիքի ներքո, մեկ ամիս շարունակ լեցուն դահլիճներում, ցուցասրահներում հանդիսատեսին ներկայացրին իրենց ստեղծագործությունները։
(ԵԹԿՊԻ) Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն իր ֆեյսբության էջում շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին՝ ասելով․ «Սրտանց շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին՝ արվեստի ճանապարհն ընտրած հիանալի երիտասարդներին, որ մեծագույն պատասխանատվությամբ հանդես եկան թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի, կերպարվեստի ոլորտներում։ Կեցցե՛ք սիրելիներս, ձեր շարքերում են վաղվա մեծ անունները։
Շնորհակալություն ԱՐՏ ՖԵՍՏ փառատոնի հանդիսատեսին, որ ջերմ ծափահարություններով մշտապես ողջունեց և ոգևորեց երիտասարդներին՝ ներշնչելով վստահություն և հավատ բռնած գործի հանդեպ։
Խորին շնորհակալություն եմ հայտնում փառատոնի աջակիցներին՝ ՀՀ Մշակույթի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, «Մոսկվա» կինոթատրոնի, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Պատանի հանդիսատեսի թատրոնի, «Հայ Արտ» մշակույթի կենտրոնի, «Տիգրան Մեծ» հրատարակչության, «Մեկ պրինտ» տպարանի, «Light style» հագուստի սրահի, «Բյուրոկրատ» գրախանութի, «Զիս» փրոդաքշնի տնօրենությանը, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի աշխատակազմին, որոնց ներդրումների շնորհիվ կայացավ «ԱՐՏ ՖԵՍՏ 2015»-ը։
Հատուկ շնորհակալությունը ԶԼՄ գործընկերներին, որ ջանասիրաբար լուսաբանեցին փառատոնի ողջ ընթացքը, ինչը մեծապես նպաստեց տեղեկատվության լայնածավալ տարածմանը։
Մեծագույն հարգանքս հանդեպ ԱՐՏ ՖԵՍՏ 2015 փառատոնի մասնագիտական հանձնախմբի, որ հավատով ու սիրով ստանձնեց այդ պատասխանատու «բեռը» ՝ մեկ ամիս շարունակ հետևողականորեն մասնակցելով բոլոր դիտումներին»։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0