
12/05/2015
|
«Այլևս երբեքը» աշխարհի տարբեր երկրներում պատմել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը

«Շատ ուրախ եմ, որ «Այլևս երբեք» ծրագիրը հաստատավեց, որով մենք ուզում ենք աշխարհին ասել, որ կանք շարունակում ենք ապրել և ստեղծագործել, իսկ դա ասելու լավագույն միջոցն է կինորավեստը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց
«Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Նշենք, որ «Այլևս երբեք» ծրագիրը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում կազմակերպել էր թեմատիկ կինացուցադրություններ աշխարհի տարբեր երկրներում:
«Ներկայացված էին 20-ից ավելի ֆիլմեր՝ հայ և արտասահմանացի ռեժիսորների, այդ թվում նաև թուրք ռեժիսորների: Ցուցադրություններ եղել են աշխարհի 7 երկրների 12-ից ավելի քաղաքներում, որոնց թվում են եղել Բելառուսը, Գերմանիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Լիտվան, Թուրքիան»,-տեղեկացրեց հանդիպմանը ներկա «Այլևս երբեք» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:
Նա նաև ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրում ցուցադրություն կազմակերպելիս հաշվի է առնվել տվյալ երկրի քաղաքական, մշակույթային և գեղարվեստական առանձնահատկությւոնները:
«Ոսկե Ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն էլ նկատեց, որ այս բոլոր ցուցադրությունների ընթացքում որ մի խոչընդոտի և պրովոկացիայի չեն հանդիպել, անգամ Թուրքիայում բոլոր քննարկումները շատ բաց են եղել:
«Սրա միջոցով մենք մեր տեսակտեը, ցավը կարողանում ենք հասցնելդեռ սահմանափակ հանդիսատեսին, կինոգործիչներին, որոնք մեզ պատրաստ են լսելու և երկխոսության մեջ մտնելու»,-ասաց Սուսաննա Հարությունյանը:
Ավելին՝ Panorama.am կայքում