a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այսօր լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակը

mirzoyan (1)

Մայիսի 12-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան լուսավոր օրվա կապակցությամբ, մայիսի 12-ին, ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան պանթեոն կայցելեն կոմպոզիտորի արվեստի երկրպագուները, մտավորականներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, ուսանողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ժամը 17։00-ին Հայաստանի կոմպոզիտորների միությունում կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 3-րդ մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալլա համերգը։

Նույն օրը, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի Էդվարդ Միրզոյանի 95-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագիր. կհնչեն կոմպոզիտորի «Տոնական նախերգանք», «Պարային սյուիտ», «Հատվածներ կինոերաժշտությունից», «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար» ստեղծագործությունները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0