a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այսօր տեղի կունենա «ԱՐՏ-ՖԵՍՏ» երրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Art fest opening_article (6)

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է ամենամյա «ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

Փառատոնի նպատակն է խթանել երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնել մասնագիտական համագործակության շրջանակները:
Փառատոնին մասնակցում են 16-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում են ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակակիրներ: Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը՝ կազմված մշակույթի ականավոր գործիչներից, վաստակավոր և ժողովրդական արտիստներից:
«ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 11-ին, ժամը` 19.00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում:
Նշենք, որ փառատոնի հիմնադիր-տնօրենն է Էրիկ Բարսեղյանը, գեղարվեստական ղեկավարը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0