a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Անմահ գունդ» քայլերթը կմեկնարկի Ազատության հրապարակից

Հայրենական_մեծ_պատերազմ

Մայիսի 9-ին՝ ժամը 13:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի «Անմահ գունդ» քայլերթը։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ակցիայի նպատակն է Մեծ հայրենականի, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակը։ Քայլերթին կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, ԵԿՄ անդամներ, ուսանողներ, աշակերտներ Հայաստանից և Արցախից:

Քայլերթը կազմակերպել է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ-ն՝ ՀՀ վետերանների միության և ԵԿՄ հետ համատեղ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0