a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աշխարհահռչակ հայ լուսանկարիչը թուրքական նախագծում կիսվել է իր փորձով

f557844a126260_557844a12629d

Գյուլերն հանրահայտ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր և ազգային հավաքածուներում:
Օրերս Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը հյուրընկալվել էր թուրքական Zaman թերթի կողմից անցկացվող «Artı 1T Gazete Tasarım Günleri» նախագծին: Նախագծի շրջանակներում, որտեղ Թուրքիայի և այլ երկրների 400 երիտասարդներ վարպետության դասեր են ստանում հայտնի ու նշանավոր լուսանկարիչներից ու լրագրողներից, Գյուլերը ներկաներին բացատրել է ֆոտոնկարչի ու ֆոտոլրագրողի աշխատանքների նրբությունները:
«Ես ֆոտոլրագրող էլ եմ: Տարիներս նվիրել եմ այս գործին: Ֆոտոնկարիչը լուսանկարում է այն, ինչ տեսնում է: Նա կարող է իր նկարածը պահել իբրև հուշ, կարող է նվիրել իր բարեկամին: Սակայն ֆոտոլրագրողը իր ժամանակների դեպքերը փոխանցում է գալիք դարերին»,- ասել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչը:
Նա նշել է, որ ֆոտոլրագրողները պատասխանատվություն են կրում նաև արխիվների համար՝ ասելով․ «Եթե մենք դա չանենք, հապա ո՞վ պիտի անի, արխիվները ո՞վ պիտի լցնի»։
Խոսելով նաև թվային լուսանկարչության մասին Գյուլերը նշել է, որ այդ գործն անհամեմատ ավելի արագընթաց է․
«Թվային լուսանկարներ անող թղթակցի գործը շատ է արագացել: 11 անգամ մասնակցել եմ Կաննի միջազգային կինոփառատոնին: Այնտեղից շատ հայտնիների լուսանկարներ էի ուղարկում, բայց տեքստերի պատասխանատուն այն ժամանակ ուղարկածս բոլոր արտիստներին չէ, որ ճանաչում էր: Ես նստում էի ու բոլոր նկարների տակ գրում, այնուհետև դրանք դնում էի ծրարի մեջ ու փոստով ուղարկում: Դա մեզ շատ նեղություն էր տալիս (ժամանակի առումով)»,- պատմել է Գյուլերը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0