a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կբացվի Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը

1334228128_56_FT225_002-ashugh_jivani

Աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում կբացվի տուն-թանգարանը՝ նշանավորելով մեծանուն աշուղի 170-ամյակը։

Տուն–թանգարանի ստեղծմանը ձեռնամուխ է  եղել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: Աշխատանքները կոորդինացնելու նպատակով ստեղծվել է համապատասխան թիմ, որտեղ ընդգրկվել են մի շարք հասարակական-մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու ճարտարապետներ։

Նշենք,որ 2015 թվականի հուլիսին «Ջիվանական օր» տոնակատարության շրջանակներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը:

Հունիսի 8-ին կկայանա նաև բարեգործական ճաշկերույթ՝ մեծն Ջիվանու 170-ամյակին նվիրված, որի ընթացքում կհնչեն սիրված հայրենասիրական և աշուղական երգեր ճանաչված կատարողների և խմբերի կողմից: Ճաշկերույթից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի կառուցմանը:

Ջիվանու տուն-թանգարանի աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է նաև ջավախահայ երիտասարդներից կազմված խումբ, որքեր կամավորական հիմունքներով պատրաստ են օգնել կազմակերպչական և այլ աշխատանքներ իրականացնելու գործում։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0