a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նախատեսվում է առաջիկայում մշակել Աշտարակի զբոսաշրջության զարգացման ծրագիր

Karen_Karapetyan_Ashtarak

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն է Աշտարակը դարձնել զբոսաշրջային հետաքրքիր ուղղություններից մեկը:

Նախատեսվում է առաջիկայում մշակել քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի շրջանակում կյանքի կկոչվեն նաև ենթակառուցվածքային նախագծեր: Նշվել է, որ Աշտարակը զբոսաշրջության տեսանկյունից ուշադրության կենտրոնում է և ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր համագործակցությամբ, նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ: Վարչապետ Կարապետյանը ողջունել է նախաձեռնությունը և հանձնարարել հնարավորինս արագ մշակել ծրագիրը և այն ներկայացնել կառավարություն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0