a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա Արամայիս Սահակյանի 80-ամյակին նվիրված հուշ-երեկո

710f6eb0e579c5fdd904444680b1bd0f

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված գրող, բանաստեղծ, երգիծաբան Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը, երեկոյի ընթացքում կհնչեն Ա. Սահակյանի խոսքերով գրված երգեր, իսկ երիտասարդ դերասանները կընթերցեն հատվածներ նրա քնարական պոեզիայից:

Երեկոյի բեմադրիչն է Տիգրան Գասպարյանը, նկարիչ՝ Կարեն Ասլանյան, երեկոն կվարեն Աշոտ Ղազարյանը և Հրանտ Թոխատյանը:
Հոբելյանական երեկոյին ելույթի խոսքով հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, մի շարք ճանաչված մտավորականներ: Այնուհետև, կցուցադրվի Արամայիս Սահակյանի կյանքի, ստեղծագործական ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ:

Հավելենք միայն, որ Արամայիս Սահակյանի 80-ամյակին նվիրված հուշ-երեկոն կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 19:00:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0