a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արա Մալիքյանը Մեքսիկայում պատմել է Եղեռնը վերապրած իր պապիկի պատմությունը

Ara_Malikian

Ապրիլի 6-9-ը Մեկսիկայում հյուրախաղերով հանդես է գալիս լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը: մեքսիկական cronica կայքի փոխանցմամբ՝ երաժիշտը մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է իր նախնիների պատմությունը, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ժամանակ փրկված պապի մասին.

-Գործիքս պատկանել է պապիկիս: Նա ջութակահար չի եղել, սակայն այս գործիքը կարևոր նշանակություն ունի մեր ընտանիքի համար: Ցեղասպանության ժամանակ այն փրկել է պապիկիս կյանքը: Այս փոքրիկ պատմությունը միշտ պատմել եմ Մոցարտի և Բախի երաժշտության կատարմամբ, – պատմել է երաժիշտը:

Մալիքյանը մեքսիկացի հանդիսատեսի համար կատարել է Մոցարտի, Վիվալդիի, Դևիդ Բոուիի և այլոց ստեղծագործությունները:


Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0