a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանությունը վերապրած արգենտինահայերը պարգևատրվել են վկայականներով

1108

Հայոց Ցեղասպանության հիշատակման միջոցառումների շրջանակում, Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինը, Արգենտինայում բնակվող Հայոց ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցներին վկայականեր է  հանձնեց: Այս մասին հաղորդում է  «Հայերն այսօրը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել  Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմակարծության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի փոխնախագահ Կարմեն Պոժեդոն, Բուենոս Այրեսի մարդու իրավունքների և մշակութային բազմակարծության առաջին փոխնախագահ Պամելա Մալեվիչը, Հայ կենտրոնի և Արգենտինայի Հայոց թեմի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, համայնքային տարբեր հաստատությունների անդամներ և այլ հյուրեր:

Օրվա բանախոսներն իրենց խոսքում անդրադառնալով հայ ժողովրդի և արգենտինահայ համայնքի կարևոր դերին ու նշանակությանը՝ կարևորել են  միջոցառման անցկացումը: Շուրջ քսան արգենտինահայեր միջոցառման ավարտին մասնավոր վկայականներ են ստացել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0