a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արգենտինայի Տուկուման քաղաքի Անկախության տուն-թանգարանը լուսավորվեց հայոց եռագույնի գույներով

Culture.AM Argentina7

Օրեր առաջ Արգենտինայի Casa de Tucuman-ի (թարգմանաբար՝ Տուկումանի Տուն) շենքը, որը նաև թանգարան է, ողողվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը խորհրդանշող հայկական դրոշի գույներով։ Casa de Tucuman-ը համարվում է Արգենտինայի ազգային պատմամշակութային հուշարձան, քանի որ 1816 թ․-ի հուլիսի 9-ին այստեղ է ստորագրվել Արգենտինայի անկախության հռչակագիրը։
Այդ գեղարվեստական տպավորությունը, որն ուղեկցվեց նաև երաժշտությամբ և ասմունքով, կազմակերպվել էր Անկախության պատմական տուն-թանգարանի, Ընդդեմ խտրականության, այլատյացության և ռասիզմի ազգային ինստիտուտի և Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով։
“Ցեղասպանությունը խտրականության ծայրահեղ տեսակն է, և հասարակության իրազեկ լինելը շատ կարևոր է մարդկության դեմ ուղղված հետագա հանցագործությունները կանխելու համար “,- իր ելույթում նշել է Ընդդեմ խտրականության, այլատյացության և ռասիզմի ազգային ինստիտուտի համակարգող Գիյերմո Ֆերայիոլին:

Madres de Plaza de Mayo կազմակերպությունը նույնպես միացավ միջոցառմանը Սարա Մրադի կողմից ստորագրված նամակի միջոցով, որտեղ նա ընդգծել էր․”այս կարևոր իրադարձությանը մենք չենք կարող չլինել հայ ժողովրդի կողքին”։

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0