a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արի տուն» ծրագիրն այս անգամ Հայաստան է բերել 130 երիտասարդի

Mindiaspora

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը, մտավորականներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Սիրելի՛ արիտունցիներ, սիրով և ջերմությամբ ողջունում եմ բոլորիդ Մայր հայրենիքում` Հայաստանում, համոզված եմ, որ այս 14 օրերի ընթացքում դուք լավ կճանաչեք Հայաստանը, կծանոթանաք Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային հուշարձաններին: Կայցելեք Հայոց ցեղասպանության հուշարձան, Եռաբլուրում ծաղիկներ կդնեք զոհված հերոսների շիրիմներին: Ուրախ եմ, որ Հայաստանում անցակացրած օրերից մեկը նվիրելու եք Հայկական բանակին, այցելելու եք զորամաս, ծանոթանալու եք մեր զինվորների առօրյային: Սիրելի° արիտունցիներ, նաև  4 անմոռանալի և հագեցած օրեր ենք անցկացնելու ճամբարում: Այդ օրերին դուք հիանալի հնարավորություն կունենաք բարելավելու ձեր մայրենին, ավելի կմտերմանաք միմյանց հետ: Բարո՛վ եք եկել Հայրենիք»:

Նախարարը կարևորել է ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Ծրագրի մասնակիցներին ողջունել է նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը հայրենաճանաչության այս ծրագրի իրականացման համար՝ նա նշել է, որ «Արի տուն» ծրագիրը հնարավորություն է տալիս Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին այցելել Հայաստան, ճանաչել հայրենիքը, մշակույթն ու պատմությունը:

Ներկաներին ողջունել է նաև Բեյրութի Հայ Կաթողիկե Քույրերի Հռիփսիմյանց վարժարանի փոխտնօրեն Արա Հալաճյանը:

Այնուհետև արիտունցիները դիտել են ծրագրի մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Ալեքսան Ազարյանին (Լիբանան) հագցրել է «Արի տուն» տարբերանշանով շապիկն ու գլխարկը:

Ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 130 պատանի ու աղջիկ  աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Սիրիայից:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0