a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավանդական խարույկով ազդարարվել է «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի ավարտը

Ari_tun_2nd_round

Հուլիսի 1-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը:

ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է. «Սիրելիարիտունցիներ, վստահ եմ որ այս 14 օրերի ընթացքում հասցրեցիք ճանաչել Հայաստանը, սիրել ու կապվել մեր 25 ամյա անկախ Մայր Հայրենիքին: Այս օրերի ընթացքում դուք առավել հանգամանալից ծանոթացաք հայկական հարուստ մշակույթին, ազգային երգին ու պարին: Եվ, որ ամենակարևորն է ձեռք բերեցիք նոր ընկերներ ու բարեկամներ: Մասնակցելով «Արի տուն» ծրագրին, կապեր հաստատելով միմյանց միջև՝ դուք նպաստում եք, որպեսզի իրապես ձևավորվի 10,5 միլիոնանոց միակամ հայություն: Հավատացած եմ, որ ձեզանից շատերը այօր մեկնում են Հայաստանից՝ կրկին Հայրենիք վերադառնալու մեծ ցանկությամբ»:

Արարողությանը արիտունցիները հանդես են եկել գեղեցիկ համերգային ծրագրով՝ կատարելով հայրենասիրական երգեր, ասմունքելով, պարելով: Բոլոր համարները պատրաստվել էին ճամբարային օրերի ընթացքում:

Այնուհետև իր կատարումով ներկաներին ողջունել է Հայկ Եսայանը:

Նշենք, որ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 95 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Հունգարիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից:

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0