a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը

Արի տուն ծրագիր

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ.  ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Արիտունցիներին և հյուրերին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել տուն, ձեր տուն, ձեր հայրենիք, ձեր Հայաստան: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում, ու այն ամենը, ինչ լսել եք տանը Հայաստանի մասին, տեսնելու եք ու հասկանալու եք, թե ինչ է Հայաստանը, որն է ձեր հայրենիքը, որ պահել, պահպանել են մեր պապերը: Եվ մենք էլ պետք է հզորացնենք, զարգացնենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին: Ձեզնից յուրաքանչյուրը պիտի աշխատի դառնալ լավագույնը իր բնակության երկրում՝ լավ մարդ, լավ մասնագետ, լավ հայ: Դուք հայ եք, հայաստանցի եք, ուղղակի ծնվել եք այլ երկրում: Ձեր տեղը Հայաստանն է, ուր ուշ թե շուտ վերադառնալու եք: Բարով եք եկել»:

Արիտունցիները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար: Ելույթ ունեցան տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները:

Ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից 22, Ուկրաինայից 1, Բելառուսից 2, Ուզբեկստանից 2,  Վրաստանից 59, ԱՄՆ-ից 3, Ֆրանսիայից 1 և Հունգարիայից 7 մասնակից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0