a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արմենիա» հեռուստաընկերությունն իր աշխատանքների հիմնական տեղակայումը տեղափոխում է Ստեփանակերտ

12963891_1016416318425903_7400331097278684441_n

Պանարմենիան Մեդիա Գրուպը, որի մեջ մտնում են Արմենիա հեռուստաընկերությունը, ATV-ին, Արմնյուզը, Պանարմենիան TV-ին (ԱՄՆ), tert.am և blognews.am կայքերը, Ռադիոջանն ու Լավ Ռադիոն, իրենց աշխատանքների հիմնական տեղակայումը տեղափոխում են Ստեփանակերտ: Այդ մասին տեղեկանում ենք «Արմենիա» հեռուստաընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

Հաղորդագրության համաձայն՝  Արցախի մայրաքաղաք են ուղարկվում նաև հեռաուստաընկերության  շարժական կայանը, որը կմիանա Հանրային Հեռուստատեսության` արդեն տեղում աշխատող կայանին և Ստեփանակերտը ամուր կկապի ողջ աշխարհին: Ստեփանակերտից եթեր կհեռարձակվեն հեռաուստաընկերության կարևորագույն նախագծերը: Այնտեղ կաշխատեն  լավագույն մեկնաբաններն ու լրագրողները: Արցախի մայրաքաղաքում կլինեն հայտնի հեռուստաաստղերը.
-Մեր նպատակը մեկն է` ոչ ոք չի կարող սպառնալ Արցախին և չի կարող վախեցնել Ստեփանակերտին: Սպառնալիքներն ու կրակոցները, դիվերսիաներն ու հարձակումները մեզ դարձնում են ավելի միասնական ու ավելի ամուր: Մենք պահելու ենք Արցախի թիկունքը և ճակատը, Ստեփանակերտն ու սահմանը: Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին Արցախ են մեկնում Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դոմինո և Ֆուլ հաուս նախագծերի աստղերը, Բարի լույս նախագծից` Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանը, Արմնյուզ և Աթիվի հեռուստաալիքների հայտնի դերասաններն ու հաղորդավարները, Արմքոմեդի նախագիծը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0