a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նախարար Ամիրյանը Լոս Անջելեսում բանակցել է «Հայֆիլմի» և գրաբուսների ծրագրերի շուրջ

msh_nax

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Լոս Անջելեսում բանակցություններ է ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիան վերականգնելու, վերակառուցելու և ժամանակակից կինոարտադրության գործուն կառույց դարձնելու ծրագրի հնարավոր ներդրողների հետ։ Արդյունքը կհրապարակվի որոշակի դառնալուն պես։ Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարը Լոս Անջելեսում հանդիպել է նաև գործարար , ազգային բարերար Վահե Կարապետյանին, քննարկել նախարարության՝ գրաբուսի ծրագիրը ( փոքրիկ ավտոբուս, որին հարմարեցված են սրճարանային հատվածը և գրավաճառ կրպակը)։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման 10 գրաբուսի շուրջ. առաջինը շուտով կբերվի Հայաստան (տե′ս նկարը)։

Իսկ «Հոլիվուդ» բուլվարի չինական կինոթատրոնում Արմեն Ամիրյանը երեկ ներկա է եղել «Խոստումը» ֆիլմի պրեմիերիային ցուցադրությանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0