a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արմինե Գրիգորյանը վերանշանակվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն

Armine_Grigoryan
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Արմինե Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Նա 2004 թվականից է զբաղեցնում այս պաշտոնը։

Արմինե Գրիգորյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Ավարտել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարն է։

Լեհաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, Իտալիայում կայացած «Շոպեն» ասոցիացիայի մրցույթի կրկնակի դափնեկիր։ Թանգարանային միջազգային գործունեության ակտիվ մասնակից է։

Արմինե Գրիգորյանը մի շարք հրատարակություններ և ձայնագրություններ է թողարկել Արամ Խաչատրյանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ։ 

 

 
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0