a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը վերաբերող հարցեր

Արչի Գալենց

Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նկարիչ, «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արչի Գալենցին: Նա ապրում և ստեղծագործում է Բեռլինում, Մոսկվայում, Երևանում։

Ողջունելով  արվեստագետին՝ նախարարը կարևորեց հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանն ուղղված նրա ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում: Մասնավորապես անդրադառնալով  հայտնի արվեստագետի վերջին ցուցահանդեսներին, որոնք յուրօրինակ հարթակ են հայ արվեստագետներին Եվրոպայում ճանաչելի դարձնելու համար:

Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: Անդրադարձան նաև «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Արցախի արվեստագետների վերջերս կազմակերպված ցուցահանդեսին և գերմանահայերի միության Արցախին տրամադրած օգնությանը:

Արչի Գալենցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց որ Հայաստանում մշակութային կյանքը հարուստ է կարևոր և նշանակալի իրադարձություններով: Նշեց, որ Հուլիսի 7-ին Ժամանակակից արվեստի թանգարանու կբացվի իր՝ «Ժամանակացույց. Խուսափելով աղետից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կտևի մինչև հուլիսի 16-ը։ «Նախագիծը՝ ցուցադրություն-ինստալյացիա է, ներկայացված իր զարգացման ընթացքի մեջ։ Կցուցադրվի իմ ստեղծագործության վերջին 13 տարիների արդյունքը, ինչպես նաև նոր աշխատանքներ՝ օբյեկտներ-«դրոշներ», որոնք ստեղծված են հատուկ այս ցուցահանդեսի համար՝ կոչ անելով Հայաստանի և սփյուռքի ստեղծագործող հանրությանը միավորվելու անկախ ասոցիացիայի ներքո, որը հնարավորություն կտա հայկական արվեստի միասնական հարթակ ունենալ». հավելեց նա:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0