a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արվեստը հանուն խաղաղության»․միջազգային նոր նախագիծ՝ Արցախում

artsakh

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նոր նախագծի մեկնարկի մասին: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են նախարարության հասրակայնության հետ կապերի բաժնից։

Նախագծի գեղարվեստական ղեկավարն է իտալացի դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտների «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնի մասնակից և պաշտոնական նվագակցող (2013, 2015թթ.) Լուկա Ֆերինին, ով պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու Արցախում մշակույթի զարգացմանը, մշակութային նոր կապերի ստեղծմանն ու ամրացմանը, արվեստի միջոցով խաղաղության ամրապնդմանը:

Ծրագրի մեկնարկը կտրվի ապրիլի 27-ին ժամը 17:00-ին Շուշիում՝ Լուկա Ֆերինիի, սլովենացի ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի և բելգիացի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ համերգով:

Ապրիլի 30-ին` ժամը 18:00-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայանալիք համերգին հյուրերին կմիանան արցախցի երիտասարդ երաժիշտները: Համերգներին կներկայացվեն հայտնի դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նախագծի շրջանակներում` ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի և կլարնետի վարպետության դասեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 097 24 15 45 հեռախոսահամարով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0