a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/04/2015

«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»

Culture.AM ART

Մայիսին մեկնարկում է «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը: Մայիսի 11-ից հունիսի 11-ը մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ հայտերի ընդունումը մինչև ապրիլի 11-ն է: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներ և ստեղծագործական խմբեր:
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնն արդեն իր ուրույն տեղը հաստատած տոն է մեր մշակութային կյանքում. արվեստի տոն, որտեղ հանդիպում են գեղեցիկը, ազնիվն ու զգացմունքայինը, մշակութային տոն, ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը, գեղեցիկով ապրող ու գեղեցիկն արարող երիտասարդական տոն, որը տարեցտարի ընդլայնում է իր սահմանները»:

 

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0